«Ամոթ… վստահ եմ Մարգարը երկնքում քեզ կների, բայց այ ինքդ քեզ տեսնես՝ կներես, երբ քո մոտից ծնողը դուրս գալուց հետո այդ օրը երկար կհիշի»․ փաստաբանը՝ նոտարին
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք ազգ կոչվելու իրավունք չունենք, զայրույթս աննկարագրելի է…
ՀՀ Նոտարական պալատի նոտար Օսան Հակոբյան, երբ կյանքիդ համար կյանք տված զինվորի ծնողը դիմում է քեզ, որ իր զոհված զավակի ժառանգությունն ընդունի, ժառանգական զանգվածն էլ զինվորին բանկային քարտին փոխանցած 10-15.000 ՀՀ դրամն է, բարի եղի՛ր ճիշտ պարզաբանի օրենքը որ ժառանգությունն ընդունված է համարվում նաև դրա փաստացի ընդունմամբ ու նպատակդ մի դիր այդ 10.15.000- ի համար կրկնակի գումար ստանալը։
Ամոթ… վստահ եմ Մարգարը երկնքում քեզ կների, բայց այ ինքդ քեզ տեսնես՝ կներես, երբ քո մոտից ծնողը դուրս գալուց հետո այդ օրը երկար կհիշի»։