Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
ԱՄՆ հայաշատ Գլենդել քաղաքը նոր քաղաքապետ ունի: Ինչպես հաղորդում է asbarez.com կայքը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը այդ պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին:
Քասախյանը ծնվել է Բոստոնում: Նա Գլենդելի բնակիչ է 1986 թվականից:
Մինչ քաղաքային խորհրդի կազմում ընտրվելը՝ 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար՝ չորս անգամ ընտրվելով և վերընտրվելով Գլենդելի ընտրողների կողմից։