Առաջիկա օրերին կտեսնենք, թե Հայաստանն ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Բայրամով
Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։
«Մենք բարձր ենք գնահատում կողմերի հարաբերությունները։ Ադրբեջանական կողմը բացեիբաց հայտնել է իր դիրքորոշումը։ Ես չէի ուզենա նախօրոք շատ կանխակալ հայտարարություններ անել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։