Արցախի անվտանգության խորհրդի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմի հերթական տարելիցի օրը Անվտանգության խորհրդի քարտուղարը, մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և Անվտանգության խորհրդի գրասենյակի անձնակազմի ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի Հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել հանուն Հայրենիքի նահատակված զինվորների հիշատակին։
Այս մասին հայտնեցին Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից։