Թուրքիան սաուդացի լրագրող Խաշոկջիի սպանության գործը փոխանցում է Սաուդյան Արաբիային
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ սաուդացի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործը փոխանցվելու է Սաուդյան Արաբիայի դատական ատյաններին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ արդարադատության նախարարության կարգադրությունը փոխանցվել է Ստամբուլի դատախազությանը:
Ջեմալ Խաշոկջին հայտնի էր Սաուդյան Արաբիայի քաղաքականության վերաբերյալ ընդդիմադիր հայացքներով, նա 2017 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ համագործակցում էր The Washington Post-ի հետ: 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում նա այցելել էր Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան, ինչից հետո անհետացել էր:
Հոկտեմբերի 20-ին միայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարեց, որ Խաշոկջին սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքում՝ «վիճաբանության հետևանքով»:
Համաշխարհային հանրությունը դատապարտել էր սպանությունը՝ կոչ անելով Էր-Ռիյադին թափանցիկ հետաքննություն իրականացնել: