Նատալյա Ռոտենբերգը գրանցել է գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան

Ուզում եմ ձեզ տեղեկացնել վերջին նորությունների մասին: Մարտի 31-ին ինձ հաջողվել է գրանցել Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան:

Այս մասին ինստագրամյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը:

«Ձեզնից ինչ-որ մեկը կասի՝ դա հնարավոր չէ… Հնարավոր է, քանի որ մինչև այս պահը գրանցված չի եղել Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան: Ովքեր չգիտեն, ասեմ՝ մենք ունենք մարմնամարզության ֆեդերացիա, որի կազմի մեջ մտնում են 4 ուղղություններ՝ բատուտ, սպորտային մարմնամարզություն, ակրոբատիկա և գեղարվեստական մարմնամարզություն, բայց Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիա Հայաստանում գոյություն չունի: Ինձ հաջողվեց դա անել»,- ասաց Նատալյա Ռոտենբերգը՝ ցուցադրելով համապատասխան փաստաթղթերը:

Վերջինս հավելել է նաև, որ ինքն է գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը:

«Այդ իսկ պատճառով էլ նա, ով մտածում էր, թե մեզ մոտ ամեն ինչ ավարտվել է, ես ուզում եմ ասել՝ ամեն ինչ նոր է սկսվում: Մենք շուտով կբացենք Նատալյա Ռոտենբերգի գեղարվեստական մարմնամարզության դպրոցը, կտեղեկացնենք այդ մասին ու կսկսենք չեմպիոններ կերտել»,- եզրափակեց Նատալյա Ռոտենբերգը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս