Կանադան հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1077463.jpg)
Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել 50 մլն կանադական դոլարի (շուրջ 38.8 մլն ԱՄՆ դոլար) հավելյալ ռազմական աջակցություն ուղարկել Ուկրաինա: Այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է կանադական նավթի հնարավոր մատակարարման հետ կապված հարցեր:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչ հեռանկարներ կան ռուսական նավթի մատակարարումը կանադականով փոխարինելու գործում՝ նա ասել է. «Մենք իսկապես այսօր առավոտյան եկար զրույց ենք ունեցել այդ հարցի շուրջ»: