ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Թուրքիա, Իսպանիա, Մարոկկո, Ալժիր և Եգիպտոս
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը մարտի 4-ից 11-ը կմեկնի Թուրքիա, Իսպանիա, Մարոկկո, Ալժիր և Եգիպտոս։
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ մասնավորապես Թուրքիա և Իսպանիա կատարվելիք այցերի ընթացքում, հանդիպումների օրակարգում կլինեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ զարգացումները:
Շերմանի այցի առաջին կանգառը կլինի հենց Թուրքիան։
Մարտի 4-ին և 5-ին Շերմանը հանդիպումներ կունենա Ստամբուլում և Անկարայում։