Ազատ ոճային 8 ըմբիշ կմասնակցի Մ23 տարեկանների ԵԱ-ին
Հայաստանը ներկայացնող 8 ազատ ոճի ըմբիշ կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալների համար: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով` 57 կգ Էդիկ Հարությունյան, 61 կգ Նորիկ Հարությունյան, 65 կգ Հրաչյա Մարգարյան, 70 կգ Նարեկ Հարությունյան, 74 կգ Մենուա Յարիբեկյան, 79 կգ Մուշեղ Մկրտչյան, 86 կգ Մհեր Մարկոսյան, 125 կգ Հովհաննես Մաղաքյան:
Թիմին մրցավայր կուղեկցեն ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչներ՝ Ժիրայր Հովհաննիսյանն ու Կարապետ Յենգոյանը: