Բաժիններ՝

Իտալիան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջողության հույս ունի

Իտալիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հաջողության հույս ունի հակամարտության կարգավորման համար: Մարտի 1-ին այդ հայտարարությամբ հանդես է եկել Մարիո Դրագին՝ ելույթ ունենալով Իտալիայի Սենատում: Հեռարձակումը վարել է Rai News 24 հեռուստաալիքը։

«Երեկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանին: Մենք այդ բանակցությունների հաջողության հույս ունենք, թեեւ իրատեսորեն ենք գնահատում դրանց հեռանկարները»,- հայտարարել է նա:

Դրագին նաեւ հավելել է, որ Իտալիան պատրաստ է դիմելու հետագա պատժամիջոնցների, եթե դրանք պահանջվեն: «Մասնավորապես, ես առաջարկել եմ ընդունել լրացուցիչ միջոցներ ռուսաստանցի օլիգարխների դեմ,- ասել է Իտալիայի վարչապետը:- Գաղափարն այնէ, որ ստեղծվի նրանց հրապարակային միջազգային ռեեստր, որոնց ակտիվները գերազանցում են 10 միլիոն եվրոն»:

Նա նաեւ առաջարկել է «ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի Կենտրոնական բանկի վրա եւ խնդրել Միջազգային հաշվարկային բանկին, որը գտնվում է Շվեյցարիայում, մասնակցել պատժամիջոցներին»: Միեւնույն ժամանակ անհրաժեշտէ բաց պահել ուղին Մոսկվայի հետ երկխոսության համար, ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, հանդիպումը տեւել է հինգ ժամ: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ-ի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Ավելի վաղ նա հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ վարելու ուկրաինական կողմի հետ այնքան ժամանակ, որքան կպահանջվի համաձայնությունների հասնելու համար: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները մի երկու օրից կանցկացնեն հաջորդ բանակցությունները բելառուսա-լեհական սահմանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս