Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Մարտի 1-ի, 4-ի, 5-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-3-ը, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-5-ը լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 1-ի ուշ երեկոյան ժամերին, 2-3-ը, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20,20C (1955թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -10,30C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2,30C