«Ուկրաինայում անկախ դատական համակարգ պարզապես չկա». Վլադիմիր Պուտին

Երեկ ուշ գիշերին Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման շրջանակում Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։ Այդ մասին ՌԴ նախագահը հայտնեց ՌԴ ժողովրդի համար պատրաստած  հրատապ տեսաուղերձում։

Պուտինն իր ուղերձը սկսեց պատմական ակնարկով այն մասին, թե ինչ տարածքի վրա է, ըստ նրա, ձևավորվել Ուկրաինան։ Նա հայտարարեց, որ Լենինն ու նրա համախոհներն են ստեղծել ժամանակակից Ուկրաինան՝ Ռուսաստանից տարածքների օտարման ճանապարհով:

Իր տեսաուղերձում Վլադիմիր Պուտինն անդրադարձավ նաև Ուկրաինայի դատական համակարգին:

https://www.youtube.com/watch?v=XSLDmj5TDIk

«Ուկրաինայում անկախ դատական համակարգ պարզապես չկա: Արևմուտքի պահանջով՝ կիևյան իշխանությունները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին են տվել բարձրագույն դատական օրգանների՝ Արդարադատության խորհրդի և Դատավորների որակավորման հանձնաժողովի անդամների ընտրության առավելագույն իրավունքը»,- ասաց ՌԴ նախագահը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28