Բաժիններ՝

Ուկրաինային զենքի մատակարարումը նպատակ ունի զսպել Ռուսաստանին. Դմիտրի Կուլեբա

Միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով և հանուն Ռուսաստանի զսպման: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

«Տեսնում եք, որ շարունակում են ինքնաթիռներ գալ՝ աջակցելով զինված ուժերին, բերելով զենք ու ռազմական սարքավորումներ: Մի շարք երկրներ այս պահին քննարկում են զինված ուժերին, անվտանգության ու պաշտպանական սեկտորին նման աջակցություն տրամադրելու որոշումը: Մենք այս ամենն անում ենք Ռուսաստանին զսպելու նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կուլեբան: Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմի «գործողությունների բազային սցենարը ստիպելն է Ռուսաստանին նվազեցնելու լարվածությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս