«Ալիևն ասում է՝ եթե Քոչարյանն ու Սարգսյանը փորձեն Նիկոլիկին հեռացնել, իրենք կհասնեն Երևան»․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախյան խնդրին՝ ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մտքերը համընկնում են։
«Դուք շատ հաճախ հանդիպում եք վարչապետի աթոռին նստած անձի հայտարարությունների, խոսքերի, ելույթների, քմծիծաղի, որոնք կարծես քոփի փեյստ են Իլհամ Ալիևի բառապաշարից։ Ինչ Ալիևն ասում է, Նիկոլն այստեղ կրկնում է, այսինքն՝ ինքը դարձել է նրա ներկայացուցիչը Հայաստանում և իրականացնում է բոլոր այն ծրագրերը, որն Ադրբեջանը իր լավագույն երազում անգամ չէր երազի, որ կարող էր դա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Սա է պատճառը, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ խոսում է Իլհամ Ալիևը և ասում է, որ իրենք Հայաստանում թույլ չեն տալու ռևանշ, իրենք թույլ չեն տալու նախկին նախագահների վերադարձ, բառացիորեն 2 օր առաջ Ալիևն ասաց՝ եթե հանկարծ ազգային ուժերը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և այլն, հանկարծ որոշեն վերադառնալ, իշխանափոխություն անել կամ իրենց Նիկոլիկին հեռացնել իշխանությունից, իրենք կհասնեն Երևան․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում