Վրացական գինիների վերադարձի շուրջ բանակցությունները Մոսկվայում կարող են տեղի ունենալ հունվարի վերջին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի գլխավոր պետական սանիտար Գենադի Օնիշչենկոն անդրադարձել է ռուսական շուկա վրացական գինու վերադարձման խնդրին.
«Վրացական պատվիրակությունը, որի կազմում լինելու են կառավարության ներկայացուցիչներ, կարող է Մոսկվա ժամանել հունվարի վերջին՝ ռուսական շուկա վրացական գինիների ու հանքային ջրի մատակարարումների վերսկսման շուրջ բանակցություններ վարելու համար:
Ինձ հայտնել են պատվիրակության հնարավոր կազմը: Այն բավական իրազեկ է՝ դատելով պատվիրակության կազմում ներառված անձանց պաշտոններից: Պատվիրակության կազմում ընդգրկվածներից երեքը չինովնիկներ են, և նրանք մանդատ ունեն պատասխանելու համար այն հարցերին, որոնք հուզում են մեզ:
Մոսկվայում վրացական պատվիրակության հետ բանակցություններ վարելու հարցը վերջնականապես կմշակվի այս շաբաթ: Պատվիրակության կազմում լինելու են նաև վրացական բիզնեսի ներկայացուցիչներ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վրացական գինիների ու հանքային ջրի ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականին: