Եթովպիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել երկխոսություն սկսել ընդդիմության հետ
Եթովպիայի կառավարությունը հունվարի 7-ին հայտարարել է, որ երկխոսություն կսկսի քաղաքական ընդդիմության հետ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ամուր խաղաղության ուղին երկխոսությունն է: Հաղթողի բարոյական պարտականությունն է լինել գթասիրտ»,- ասվում է Եթովպիայի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ:
Նման հայտարարությունը համընկել է բանտերից ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների ազատ արձակման հետ: Նրանց ձերբակալվել էին 2020 թվականի ամռանը՝ երկրում կազմակերպված անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Եթովպիայի խորհրդարանը դեկտեմբերի 29-ին հաստատել էր կառավարության առաջարկը՝ ստեղծել Ազգային երկխոսության հանձնաժողով, որի նպատակն էր կոնսոլիդացնել երկրի հասարակական ուժերը: