Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129, մահվան՝ 4 նոր դեպք
Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 255-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7989 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1511 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9500-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 103 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 304: Մեկ օրում արվել է 5164 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 586 737 թեստ: Փաստացի բուժվողների թիվը՝ 3451 է։