Շաբաթվա փլեյլիսթը. Երնեկ թե այս Նոր տարին
Դժվար է ամփոփումներ անել, թեև բոլորը հիմա դրանցով են զբաղված. տնտեսական ու քաղաքական ամփոփումներ, ներկայացվող վերջնահաշվարկներ, ամփոփիչ ստուգողական աշխատանքներ… Չեն ամփոփվում միայն մարդկային զգացմունքները և այն էմոցիաները, որոնց միջով երբեմն ակամայից, երբեմն գիտակցված անցնում ենք յուրաքանչյուրս: Չեն ամփոփվում, որովհետև սկիզբ ու վերջ չունեն, որովհետև անկանխատեսելի են և լավագույն ազդակն են մեր կենդանի լինելու: Այս առիթով արժե ունկնդրել տոնական որակյալ երաժշտություն, այն, որը սուպերմարկետներում չի հնչում, բայց որը հրաշալի մթնոլորտ կստեղծի վերհիշելու այն բոլոր պահերը, որոնք պարգևել է 2021-ը:
Արթուր Գրիգորյան և Տաթևիկ Հովհաննիսյան – Իմ Նոր տարի
Էդ Շիրան և Էլթոն Ջոն – Merry Christmas
Էլլա Ֆիցջերալդ – The Christmas Song
Ջոն Լեջենդ – You Deserve It All
Մայքլ Բուբլե – Santa Claus Is Coming To Town
Նորա Ջոնս – Christmas Calling
Սերգեյ Պրոկոֆև – Տրոյկա
Բիլի Այլիշ – come out and play
Ջոն Լենոն – HAPPY XMAS (WAR IS OVER)
Հայրիկ Մուրադյան – Երնեկ թե այս Նոր տարին
Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան