«Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, «Հայաստանի իշխանությունները հրաժարվում են ցանկացած հակաթուրքական գործընթացից

Կարծում եմ նկատել եք, որ որևէ հակաթուրքական ֆորմալ կամ ոչ ֆորմալ պլատֆորմների, միջազգային ալիանսների և ձևաչափերի Հայաստանի իշխանությունները չեն միանում: Հենց այս հրաժարման արդյունքում են իշխանությունները միջնորդների փնտրտուքի մեջ մտել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Սա իրողություն է, որը չի կարելի հերքել:

Առավել մտահոգիչ է սակայն այն, որ իշխանությունները նաև դադարեցրել են որևէ ձևով դիմագրավել և որևէ ձևով հակադրվել և զսպել (Countering) Թուրքիային: Հակադրումը միջազգային հարաբերություններում բնորոշ է նույնիսկ բարեկամ, բայց մրցակից երկրներին՝ անձնական շահն առաջ տանելու նպատակով: Սա էլ նշանակում է վայր դնել Թուրքիայի դեմ ունեցած բոլոր հնարավորությունները, ինչ որ փուլում բանակցությունների ժամանակ զրկված լինելով բոլոր գործիքներից՝ մնալով միակողմանի զիջումների դաշտում:

Ըստ էության, Հայաստանը դադարել է Թուրքիայի համար գլխացավանք լինելը, իսկ Թուրքիան չի դադարել Հայաստանին թշնամի համարելը»:

Տեսանյութեր

Լրահոս