Բաժիններ՝

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» քաղբանտարկյալների նոր ցուցակ է հրապարակել

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» նոր ցուցակ է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 122-ի: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հրապարակված ցուցակը բաղկացած է 6 խմբից:

«Լրագրողներ և բլոգերներ»՝ 5 հոգի, «Ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 8 հոգի, «Հավատացյալներ»՝ 21 հոգի, «Թարթառի գործով դատապարտված»՝ 27 հոգի, «Գյանջայի գործով դատապարտված»՝ 47 մարդ, «Ցմահ բանտարկյալներ»՝ 14 մարդ:

Նախորդ ցուցակը, որը հրապարակվել էր այս տարվա սեպտեմբերի 1-ին, նույնպես ներառում էր 122 մարդ, սակայն դրանից հետո բլոգերներ Էլչին Հասանզադեն և Իբրահիմ Թուրքսոյն ազատ են արձակվել և հետո եղել են նոր ձերբակալվածներ:

Ցուցակը կազմվել է «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի և «Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոն»-ի ղեկավար Էլշան Հասանովի կողմից, համաձայն՝ 2012թ. հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում ընդունված թիվ 1900 բանաձևով սահմանված «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս