Բաժիններ՝

Տեղի է ունեցել պարտատոմսերի աճուրդ

Հունվարի 10-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 945 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 700 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 245 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 810 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 508 811 219 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.3846 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս