Ամերիկյան փենքեյքեր՝ պատրաստված սպանախով
Բաղադրիչներ
1. Սառեցրած սպանախ – 200 գ
2. Մածուն – 1 բաժակ
3. Աղ – 1 թ/գ. Շաքարավազ – 0,5 ճ/գ
4. Ալյուր – 200 գ
5. Ձու – 2 հատ
6. Սոդա – 0,5 թ/գ
7. Բուսայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Սպանախը մածունի հետ հարել բլենդերով:
2. Խորը թասի մեջ մի փոքր հարել ձվերը:
3. Ձվերին ավելացնել սպանախն ու մածունը, խառնել: Ավելացնել ալյուրը, աղը, սոդան, շաքարավազը:
4. Զանգվածը խառնել, մինչև միասեռ դառնալը:
5. Սպանախային փենքեյքերը տապակել ինչպես սովորական փենքեյքերը՝ 2 ճ/գ խմորը լցնելով տաք տապակի մեջ:
6. Տապակել երկու կողմից, մինչև լավ կարմրելը:
7. Մատուցել տաք վիճակում, թթվասերի հետ մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը