Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1140 դոլարը
Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 30-ին սակարկությունների բացմանը բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 140 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները
։ Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1146 դոլար:
Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Նախօրյակին «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ըներությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետի դիմաց շուրջ 1 000 դոլարի մակարդակում կայուն չէ, հաղորդել էՏԱՍՍ-ը: