Հույժ գաղտնի գնում՝ Փաշինյանի աշխատակազմի համար

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածությունը բարելավելու համար պետական բյուջեից 26 միլիոն 239 հազար դրամ է հատկացվել։

Այս 26 միլիոն դրամով կատարվել է հույժ գաղտնի գնում. չզեկուցվող հարցով գործադիրը ընդունել է մի նախագիծ, որի 2.3 և 4 կետերը հույժ գաղտնի են, և միայն նախագծից է հասկանալի է դառնում, որ ձեռք են բերվելու վարչական սարքավորումներ։

Նույն՝ չզեկուցվող նախագծով, հույժ գաղտնի գնումից բացի՝ գործադիրը հաստատել է նաև հերթական անգամ Կառավարության շենքային պայմանները բարելավելու համար 2 միլիոն 292 հազար դրամի հատկացումը։

Ի դեպ, հիշեցնենք, որ Կառավարության շենքի ընթացիկ վերանորոգման համար ընդամենը երկու տարի առաջ՝ 2019 թվականին, ծախսվել էր 124.5 մլն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս