«Ո՞ր մտածող Հայը երբևէ կպատկերացներ, որ մեր Հայրենիքը կարող է դառնալ անհայրենիք արարածների արկածախնդրության զոհ». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «20-րդ դարավերջի Արցախյան հզոր ու հաղթական պոռթկումից հետո, ո՞ր մտածող Հայը երբևէ կպատկերացներ, որ մեր Հայրենիքը կարող է դառնալ անհայրենիք արարածների արկածախնդրության զոհ… «Նախկին թալանչի» վիրուսով վարակվածներին եմ դիմում, գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպես և որտեղ եք ձեր կույր համառությամբ մեր երկիրը հասցրել…
Ցավը նրանում է, որ ինչպես միշտ, պատմությունը ձեր նմաններին չի դատելու, պատմությունը դատելու է նրանց, ովքեր օժտված են մտածելու ունակությամբ, սակայն շարունակում են իրենց չեզոքությամբ հանդուրժել մեր բոլորիս Հայրենիքի անկումը…»: