Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա ՌԴ-ի աջակցությամբ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը և սահմանագծումը, կողմերի խնդրանքով, տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ:
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժը բացելու համար նախագծերը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը:
Եռակողմ հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են քայլեր ձեռնարկելհայ-ադրբեջանական սահմանին կայունությունն ու անվտանգությունը բարձրացնելու համար:
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հարցերը հնարավորինս արագ լուծելու համար։