Բաժիններ՝

Վրաստանում կասեցրել են ոսկու մաքսանենգության մի քանի դեպք

Վրաստանում մաքսատան ծառայողները կանխել են երկիր ներմուծվող մաքսանենգ ոսկյա իրերի երեք դեպք: Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կայքում:

Ըստ գերատեսչության տվյալների, «Սարպի» մաքսակետում արգրավված 203,9 գրամ քաշով մաքսանենգ ոսկու արժեքը կազմել է 24,4 հազար լարի (7875 դոլար):

Չհայտարարագրված ոսկերչական ապրանքները փորձել են անցկացնել Վրաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները: Վրաստանի օրենսդրության համաձայն, Թուրքիայի քաղաքացին տուգանվել է 5954 լարի (1914 դոլար):

Ինչ վերաբերում է մյուս իրավախախտողներին, ապա նրանց գործերը հանձնել են Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայություն՝ հետագա արձագանքի համար, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս