Բաժիններ՝

Լեհաստանում միգրանտների խռովության պատճառը նրանց մի մասին Իրաք արտաքսելու՝ իշխանությունների որոշումն է

Լեհաստանի արեւմուտքի Վենջին ավանում անօրինական միգրանտների պահպանվող կենտրոնում նոյեմբերի 25-ին ծագած խռովության պատճառը Լեհաստանի իշխանությունների մտադրությունն է Իրաք արտաքսելու կենտրոնի մի քանի տասնյակ կենվորների: Նոյեմբերի 26-ին այդ մասին հաղորդում է Polsat News ինտերնետ-պորտալը։

Անկարգություններին մասնակցել է կենտրոնում պահվող շուրջ 100 միգրանտ: Դրա հետեւանքով շենքերում ջարդվել են ապակիները, ձեռնարկվել են կենտոնի արգելափակոցները ճեղքելու փորձեր: Այն բանից հետո, երբ վայր են ժամանել շուրջ 500 ոստիկաններ, իրավիճակը հաջողվել է կայունացնել: «Ներկայումս կենտրոնը գտնվում էստիկանության եւ սահմանային պահպանության ուժեղացված ջոկատների հսկողության ներքո, իսկ միգրանտներն իրենց հանգիստ են պահում»,- հայտնել է տեղի սահմանային պահպանության նեկայացուցիչ Իոաննա Կոնեչնյակը:- Մենք ամբողջ ժամանակ պատրաստ ենք համարժեք գործողությունների, սակայն հուսով ենք, որ դա չի պահանջվի»:

Վենջինի կենտրոնում պահվում է 604 միգրանտ, որոնք անօրինականորեն հայտնվել են Լեհաստանի տարածքում: 359-ն Իրաքի, իսկ 69-ն Աֆղանստանի քաղաքացիներ են: Պահպանվող կենտրոնի կենվորների մեծ մասը, կենտրոն, որը գտնվում է վերասաքավորված զինվորական զորանոցներում, պահանջում են, որ իրենց ուղարկեն Գերմանաիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս