«Պակիստանյան հոսք» գազատարի հզորությունը կարող է ավելանել մինչև 16 մլրդ խորանարդ մետր
«Պակիստանյան հոսք» գազատարի հզորությունը կարող է ավելանել մինչեւ 16 մլրդ խորանարդ մետր։ «Մեր փոխգործակցության մեջ կարեւոր դերը կոչված է խաղալ տարեկան մինչեւ 16 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող 1100 կիլոմետր երկարությամբ «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման առաջատար նախագիծը»,-հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ հանդես գալով ռուս-պակիստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Պակիստանի էներգետիկայի նախարար Օմար Այուբ Խանը ճշտել է, որ նախագծի արժեքը կկազմի 3,5 միլիարդ դոլար: ՌԴ-ն եւ Պակիստանը Կարաչիից մինչեւ Լահոր ընկած «Հյուսիս-Հարավ» գազատարի կառուցման միջկառավարական համաձայնագիրն ստորագրել են 2015 թվականին:
Պակիստանի հարավի Կարաչիի եւ Գվադարի նավահանգիստներում 1,1 հազար կիլոմետր երկարություն եւ տարեկան մինչեւ 12,3 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող խողովակը պետք է հեղուկացված գազի տերմինալները կապի երկրի հյուսիսում գտնվող Լահորի էլեկտրակայանների եւ գազի արդյունաբերական սպառողների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: