Բաժիններ՝

NASA-ն և SraceX-ը տիեզերանավ են արձակում աստերոիդը կործանելու համար

Այո, այնպես,  ինչպես «Արմագեդոնում», բայց առանց Բրյուս Ուիլիսի, նա հրաժարվել է մասնակցել։

Նոյեմբերի 24-ին SpaceX-ի Falcon 9 հրթիռային մեքենան DART զոնդով (Double Asteroid Redirection Test) արձակվել է ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից։ Այս սարքը պետք է մխրճվի աստերոիդի մեջ։

Առաքելության հիմնական նպատակն է՝ պարզել, թե արդյո՞ք տիեզերանավի կանխամտածված բախումն աստերոիդի հետ արդյունավետ միջոց է դրա ընթացքը փոխելու համար: Ապագայում դա կարող է օգնել արտացոլել վտանգավոր տիեզերական օբյեկտները, որոնք սպառնում են մեր մոլորակին:

610 կիլոգրամանոց DART զոնդի թիրախը Երկրի մերձակայքում գտնվող կրկնակի Դիդիմա աստերոիդն ու նրա արբանյակ Դիմորֆն են, որոնք այս պահին վտանգ չեն ներկայացնում Երկրի համար։

Դիմորֆի բախումը տիեզերանավի հետ պետք է տեղի ունենա 2022 թվականի աշնանը՝ մոտ 24 հազար կմժ արագությամբ։ Նախքան վթարը, DART-ը կտեղակայի փոքրիկ արբանյակ՝ LUCIACube-ը, որպեսզի նկարահանի իրադարձությունը:

DART-ը մշակվել է Մերիլենդում գտնվող Ջոնս Հոփկինսի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի կողմից՝ Redwire-ի կողմից կառավարվող նավիգացիոն և արևային մարտկոցներով:

Դիմորֆ աստերոիդը Քեոփսի բուրգի չափն է, իսկ Դիդիման տրամագծով ավելի լայն է, քան Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակի բարձրությունը։

DART առաքելության սցենարը հիշեցնում է Մայքլ Բեյի 1998 թվականին նկարահանված «Արմագեդոն» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմը: Բացառությամբ, որ աստերոիդն այժմ չի սպառնում Երկրին, և թռիչքն ամբողջությամբ անօդաչու է։ Այնուամենայնիվ, ՆԱՍԱ-ի թիմը ամեն դեպքում հրավիրել է Բրյուս Ուիլիսին, ով խաղում էր ֆիլմում գլխավոր դերը, մասնակցելու առաքելության մեկնարկին։ Դերասանը մերժել է այս հրավերը։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս