Երևան-Կապան թռիչքներ իրականացնելը քարոզչական հնարք էր Կապանի ընտրություններին ընդառաջ. պատգամավոր
Սյունիքում անվտանգային խնդիրներն անզեն աչքով էլ նկատելի են։ Կապանի օդանավակայանի անմիջապես հարևանությամբ կանգնած են ադրբեջանցիներ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ Երևան-Կապան-Երևան թռիչքների չեղարկման հիմնական պատճառն անվտանգային կարող է լինել։
Հիշեցնենք՝ Կապանի ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին կառավարության որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել էր համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։
Չվերթերի մեկնարկը նախատեսվում էր 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Սակայն նոյեմբերի 19-ին արդեն հայտնի դարձավ, որ չվերթները տեղի չեն ունենա. Ավիափոխադրողը հետ է վերցրել հայտը։
ԱԺ սյունեցի պատգամավորի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները շատ մոտ են կանգնած և՛ օդանավակայանին, և՛ մեր գյուղերին, անվտանգային երաշխիքների մասին խոսք չի կարող լինել, հետևաբար այդ թռիչքներն ապահովելը դժվար կլիներ։
«Ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո էլ ամենայն հավանականությամբ հայտնվում ես Ադրբեջանի օդային տարածքում, ինչը նշանակում է ցանկացած հնարավորության դեպքում ադրբեջանցիները կարող են խոցել ինքնաթիռը, և որևէ մեկն անվտանգային երաշխիքներ չի կարող տրամադրել»,-նշեց Աննա Գրիգորյանը։
Հաշվի առնելով հատկապես վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան պատգամավորը պնդում է, որ անվտանգային երաշխիքներ ապահովելը դժվար կլիներ։
Ըստ նրա՝ Կապան-Երևան-Կապան թռիչքների իրականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կապանում ՏԻՄ ընտրություններից առաջ քարոզչական քայլ էր։
«Քանի որ այդ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր և, ըստ էության, արդեն հասկանալի էր, որ նաև Կապան-Ճակատեն ճանապարհը պետք է փակվի ապագայում, կարծում եմ, իշխող ուժն ուղղակի գնացել է քարոզչական նման հնարքի։ Փորձել է մանիպուլացնել ու լրացուցիչ քվե ստանալ հենց այդ հայտարարության միջոցով, որը չի աշխատել»,-նշեց Աննա Գրիգորյանը։
Վերջինս ընդգծեց` քանի որ ադրբեջանցիներն ամեն վայրկյան ՀՀ սուվերեն տարածք են ներխուժում, պարզապես հնարավոր չէ ապահովել անվտանգությունն այդ հատվածում։ Պատգամավորի խոսքով ցանկացած մարդ, որը կկանգնի Մ2 ճանապարհի վրա, կարող է առանց հեռադիտակի տեսնել թշնամուն։
«Նախ պետք է ապահովել անվտանգությունը և նոր մտածել թռիչքուղու