Բաժիններ՝

Փոփոխություն ԱՊՊԱ համակարգում

ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն ընդունել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման» RL1-040 կանոնը, որն ուժի մեջէ մտել 2013-ի հունվարի 1-ից:

Ինչպես փոխանցում է Մեդիամաքսը, Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա, հայտնել են բյուրոյում:

Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի 1-ին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար:

Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան: Միաժամանակ 2013 թվականի հունվարի 1-ից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ կամ մալուսներ կիրառելու համար:

RL1-040 կանոններին կարելի է ծանոթանալ բյուրոյի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս