Բաժիններ՝

Աֆղանստանում իրադրությունը չի կայունացել. ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է որ Աֆղանստանում իրադրությունն առաջվա պես մնում է անկայուն, հին խնդիրներին ավելացել են նոր մարտահրավերները։

«Օգոստոսի 15-ից հետո Աֆղանստանում հաստատված նոր իրականությունը ո՛չ աֆղաններին, ո՛չ միջազգային հանրակցությանը չի մոտեցրել երկրի կայունությանը, նրա տարածքում խաղաղ, անբաժանելի եւ թմրանյութերից ու հանցավորությունից ազատ պետության ստեղծմանը»,-հայտարարել է Նեբեզնյան՝ հանդես գալով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում:

«Հին, տասնամյակներով չլուծված խնդիրներին ավելացել են նոր մարտահրավերներ, որոնք կապված են, նախեւառաջ, միջազգային ճանաչման բացակայության հետ»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջվա պես հանդես է գալիս «հիրավի ներառական կառավարության» ձեւավորման օգտին, որը համարժեք է արտացոլում երկրի բոլոր հիմնական էթնոքաղաքական ուժերի շահերը, Աֆղանստանի կողմից չափավոր ներքին ու բարեկամական արտաքին քաղաքականության անցկացման, նրա տարածքում մարդու, այդ թվում՝ կանանց ու երեխաների, հիմնական իրավունքների պահպանման օգտին»:

Նեբեզնյան ընդգծելէ, որ «հանգուցային խնդիրը եղել ու մնում է սպառնալիքի ոչնչացումը ահաբեկչության եւ թմրանյութերի կողմից»:

«Հույս ունենք, որ նոր իշխանություններն ավելի հեռատես կլինեն նախորդ ղեկավարության համեմատությամբ, որը հանուն սեփական հավակնությունների բավարարման, զոհաբերել է ազգային շահերը եւ իր ժողովրդին թողել ճակատագրի քմահաճույքին»,-հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը:

«Տեսնում ենք, որ թալիբները պատրաստ են միջազգային հանրակցության եւ տարածաշրջանային գործընկերների հետ գործնական փոխգործակցության, միտված են առաջնահերթ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են երկրի առջեւ՝ կարգուկանոնի հաստատում, երկրի վերականգնում բազմամյա հակամարտությունից հետո»,-հավելել է նա: «Թալիբան շարժումը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դուրս բերելու ֆոնին օգոստոսին գործնականում առանց մարտերի գրավեց երկրի գրեթե բոլոր նահանգները: Օգոստոսի տասնհինգին թալիբները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս