«Հրադադարը փխրուն է, ամեն րոպե կարող են վերսկսվել ռազմական գործողությունները». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ լրագրողները չեն տիրապետում այն իրավիճակին, թե ինչու են Սյունիքի մարզի մի քանի գյուղեր հայտնվել գրեթե մեկուսացման մեջ:

«Գերիների մասով որևէ բան չեմ կարող ասել, կա տեղեկատվություն, բայց ճշտված չէ, հարցեր կան, որոնք ես հիմա ձեզ չեմ լուսաբանի: Իրադարձությունները պետք է վերլուծվեն, քննարկվեն, և վեր հանվի օբյեկտիվ ճշմարտությունը, միայն դրանից հետո կարող ենք տեղեկատվություն տալ: Կարծում եմ՝ այս հրադադարը փխրուն է, ամեն րոպե կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է հրադադարը պահպանելու և իրավիճակի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել, թե ովքեր են մասնակցում այդ բանակցություններին, քանի որ մասնակիցների պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ կոնկրետ ոչինչ չգիտի:

«Բանակցություններն ընթանում են հրադադարի ռեժիմը պահպանելու, գերիների վերադարձի վերաբերյալ: Ես չեմ կարող ասել՝ թշնամուց գերի ունե՞նք, թե՞ ոչ, նման տեղեկատվություն չեմ ստացել»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս