Հայաստանը դեռևս Ռուսաստանին պաշտոնական հարցում չի փոխանցել սահմանային իրավիճակի շուրջ օգնություն ստանալու հարցով. դեսպան Տողանյան
Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական ու դիվանագիտական խողովակներով՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե խոսքը գնում է պաշտոնական գրավոր հայտարարության մասին, դեռևս չեմ կարող հաստատել, որ այն կա»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով այն հարցին, թե դիմե՞լ է արդյոք պաշտոնապես Հայաստանը Ռուսաստանին՝ 1997թ. երկու երկրների միջև կնքված պայմանագրի ուժով օգնություն ստանալու խնդրով:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը