Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարը

Եվրոպայում գազի գինը սակարկությունների ժամանակ հոկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 000 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները։Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 002 դոլար:

Եվրոպայում գազի գնի ընդհանուր աճն օրվա սկզբից կազմում է ավելի քան 5 տոկոս: Գների աճի պատճառ կարող էր դառնալ Նորվեգիայից Եվրոպային գազի մատակարարման նոմինացիաների իջեցումը: Մեկ օրում դրանք նվազել են ավելի քան 10 տոկոսով՝ օրական 345,7 միլիոն խորանարդ մետրից մինչեւ 310,9 միլիոն խորանարդ մետր, հետեւում է Gassco ծառայության տվյալներից:

Բացի դրանից, նախօրյակին աճուրդի ժամանակ «Գազպրոմը» դեկտեմբերի համար չի ամրագրել Ուկրանիայի տարածքով բնական գազի տարանցման լրացուցիչ կարողություններ եւ Լեհաստանի տարածքով գազի մղման կարողություններ Յամալ – Եվրոպա գազատարով: Ընկերությունում նշել են, որ «Գազպրոմը» տրանսպորտային երթուղիների կարողություններ է ամրագրում կախված գնորդների հայտերից եւ կարող է օպերատիվ կերպով լրացուցիչ կարողություններ ամրագրել կարճատեւ հիման վրա՝ առանձին շաբաթով կամ օրով: Նաեւ «Գազպրոմը» կրկին առաջարկված լրացուցիչ կարողություններ չի ամրագրել նոյեմբերի 16-ի համար Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքով բնական գազի տարանցման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս