Բաժիններ՝

ՀՀ-ում այս տարի սննդային թունավորման դեպքերն ավելի շատ գրանցվել են մանկական հաստատություններում

Հայաստանում ընթացիկ տարում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների 9 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 235 մարդ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ նշված դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում: Հիմնականում սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների դեպքեր եղել են մանկական նախադպրոցական հաստատություններում:

«Բացերն ամենուր նույնն են, որոշ պահանջներ չեն պահպանվում, որի արդյունքում փոքր ախտածնի առկայությունն անգամ կարող է պատճառ դառնալ դրա տարածմանը: Օրինակ` ամենապարզ պահանջը, երբ հում և եփած սննդամթերքը չպետք է պահպանվեն նույն տարածքում, երեխաների անհատական հիգիենիկ միջոցների ոչ ճիշտ տարաբաժանումը, խաղալիքների ոչ ճիշտ պահպանումն ու լվացումը և այլն»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը:

Սննդային գործոնով պայմանավորված թունավորման կամ աղիքային վարակների դեպքերից ամենաշատ տուժածով առանձնացավ «Տաշիր պիցցան», որի հանրային սննդի կետերում թունավորվել է 180 անձ: Բոլորը ստացել են հիվանդանոցային բուժում և դուրս են գրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս