Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-16-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Միրզոյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով, որ այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:

Ըստ աղբյուրի՝ տեղի կունենան նաև ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական միության գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս