9 տարօրինակ սնահավատություններ ամբողջ աշխարհից
1. Ջրով բաժակ մի բարձրացրեք առողջության համար
Գերմանիայում հավատում են, որ եթե ընկերների շրջապատում ինչ-որ մեկը կենաց է բարձրացնում ջրով, ապա նա մահ է ցանկանում բոլոր ներկաներին:
2. Հանկարծակի տրորել շան արտաթորանքը
Ֆրանսիայում համոզված են, որ եթե Դուք ձախ ոտքով հանկարծակի տրորում եք շան արտաթորանքը, ապա դա երջանկություն կբերի: Իսկ եթե, Աստված չանի, տրորեք աջ ոտքով, ապա դա շատ վատ նշան է:
3. Չի կարելի բարձին նստել
Մալայզիայում չի կարելի նստել բարձին: Այնտեղ հավատում են, որ դրանից հետո Ձեզ մոտ կսկսվեն նստատեղի մաշկային հիվանդություններ:
4. Ուտել խաղող կեսգիշերին
Իսպանիայում ընդունված է ուղիղ կեսգիշերին ուտել 12 հատիկ խաղող՝ ապահովելով երջանկություն և բարգավաճում հետագա 12 ամիսների ընթացքում:
5. Չտրորել ասֆալտի վրա առաջացած ճեղքը
Բոլոր երեխաները, որոնք մեծացել են Հյուսիսային Ամերիկայում, գիտեն, որ երբեք չի կարելի տրորել ասֆալտին առաջացած ճեղքը: Նրանք հավատում են, որ եթե տրորեն ճեղքը, ապա ինչ-որ բան կպատահի իրենց մոր մեջքի հետ («Don’t step on a crack, or you’ll break your mother’s back»):
6. Խուսափել 4 թվից
Չինաստանում և Ճապոնիայում 4 թիվը ասոցիացվում է մահվան հետ:
7. Թաքցնել բութ մատերը գերեզմանատան կողքով անցնելու ժամանակ
Ճապոնիայում հավատում են, որ եթե չքացնեք բութ մատերը գերեզմանատան կողքով անցնելիս, ապա չեք կարող հրաժեշտ տալ Ձեր ծնողներին մահվան մահճում:
8. Ուրբաթ 17
Ուրբաթ 13-ի մասին գիտեն գրեթե բոլորը: Սակայն Իտալիայում վախենում են ուրբաթ 17-ից: Եվ դա այն պատճառով, որ հռոմեական 17 թիվը (XVII) կարելի է փոխակերպել լատինական VIXI բառով, ինչի նշանակում է՝ «Իմ կյանքը վերջացած է»:
9. Ե՞րբ կարելի է ցնցուղ ընդունել
Հնդկաստանում սնահավատ մարդիկ ցնցուղ են ընդունում, մազերն են կտրում, եղունգներն են հարդարում և նույնիսկ զուգարան են գնում շաբաթվա կոնկրետ օրերի և ժամերի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը