Բաժիններ՝

Բլինկենը խոսել է Բայդեն- Ծինփին հանդիպման ժամկետների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Վիրտուալ ձևաչափով հանդիպումը տեղի կունենա շուտով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է պետքարտուղարը՝ չհստակեցնելով հանդիպման հստակ ժամկետը:

Բլինկենը հայտնել է նաև, որ երկու երկրի ղեկավարներն ընթացիկ տարվա ընթացքում մի քանի լայնածավալ հեռախոսազրույց են ունեցել՝ ընդհանուր առմամբ 5 ժամ տևողությամբ: Նա հույս է հայտնել, որ ինչ-որ պահի Բայդենն ու Ծինփինը կկարողանան անձամբ հանդիպել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս