Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 68 մարդ
                                    Վրաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 240 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 748 հազար 751 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2235 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 68 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 368 է:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    