Բաժիններ՝

Գլազգոյում սկսվել է էկոակտիվիստների բողոքը

Extinction Rebellion էկոշարժման ակտիվիստները Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բողոքի ակցիա են սկսել ՆԳ նախարարության շենքի մերձակայքում, որի երկայնքով շարվել են ոստիկանության աշխատակիցները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Այս օրերին Գլազգոյում անցկացվում է կլիմայի փոփոխություններին նվիրված СОР26 խորհրդաժողովը, որին այցելել է շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը:

Ավելի քան 50 էկոակտիվիստներ պլակատներով եւ թմբուկներով բողոքում են այն բանի դեմ, որպեսզի կառավարությունը թույլատրի կլիմայական խնդիրների հետ կապված ծախսերը գերազանցեն սպառազինությունների ծախսերին:

Բացի այդ, Extinction Rebellion-ի հայտարարության համաձայն, շարժումը զայրույթ է հայտնել այն բանի առնչությամբ, որ բրիտանական պաշտպանական խոշորագույն կոնցեռններից մեկը՝ BAE Systems-ը, «առանց խտրության զենք է վաճառում աշխարհի մի քանի ամենադաժան եւ ռեպրեսիվ ռեժիմների եւ Թագավորական նավատորմի համար նավեր կառուցելու պարտավորագրեր է կնքում, որոնք կարող են պատասխան զորաշարժերի անցկացման համար օգտագործվել այն փախստականների դեմ, որոնք ցանկանում են փրկվել պատերազմից կամ էկոլոգիական կոլապսից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս