Բաժիններ՝

Ռեստորաններ, թատրոններ մուտք գործելիս հնարավոր է՝ գործի պատվաստված լինելու սահմանափակումը. նախարարը չհերքեց

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չհերքեց տեղեկությունները, թե նախարարությունը համավարակային իրավիճակով պայմանավորված՝ դիմի լրացուցիչ սահմանափակումների և, մասնավորապես, փակ տարածքներում՝ օրինակ, ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ մուտքը հնարավոր դառնա միայն պատվաստվելուց հետո:

«Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի: Ձեր կողմից նշված առաջարկները ևս ներառված են. դրանք կքննարկվեն, և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջնական հավանություն տալու դեպքում արդեն…»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողի` նոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների մասին հարցադրումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս