Բաժիններ՝

Եգիպտոսում գտել են Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը

Եգիպտոսում գտել են Պտահ-Մ-Վիի՝ Ռամզես Երկրորդի գանձապետի դամբարանը: Այդ մասին հաղորդել է ARTnews-ը։ Պաշտոնյան նաեւ կրել է թագավորի գրագրի տիտղոսը եւ պատասխանատու է եղել Ռամզես Երկրորդի տաճարի զոհաբերությունների համար: Դամբարանը հայտնաբերել են Կահիրեի համալսարանի հնագետները՝ Սաքարայում իրականացված պեղումների ընթացքում, որը գտնվում է Կահիրեից 25 կիլոմետր դեպի հարավ: Իր անվանումը դամբարանների համալիրն ստացել է պտղաբերության աստված եւ մեռյալների հովանավոր Սաքարայի անունով:

Նա պատկերված է մումիայի տեսքով՝ բազեի գլխով կամ էլ հենց թռչունի տեսքով: Դամբարանի պատերին պահպանվել են հիերոգլիֆներ եւ ուրվանկարներ, որոնք պատկերում են հորթի, որին տանում են զոհաբերության: Նաեւ այնտեղ գտել են մի քանի քարաբլոկներ: Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են լինել շինության առաստաղի հենարանը, որը ժամանակի հետ քանդվել է:

Պեղումները դեռեւս շարունակվում են եւ, հավանաբար, դամբարանում հետագայում նույնպես կհայտնաբերվեն հետաքրքիր արտեֆակտներ: Եգիպտոսում Ռամզես Երկրորդը կառավարել է մեր թվարկությունից առաջ Նոր Թագավորության ժամանակաշրջանում (մեր թվարկությունից առաջ 1550-1069 թվականներին): Այն ժամանակ Եգիպտոսը գտնվում էր իր հզորության բարձրակետում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս