Ռուսաստանը կասեցնում է թուրքական կիտրոնի ներկրումը

Роспотребнадзор-ը դադարեցրել է թուրքական Gonder Soguk ընկերությունից կիտրոնի ներմուծումը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կիտրոնների ներկրումը դադարեցվել է նոյեմբերի 3-ից, այդ մասին հայտնում են Роспотребнадзор-ում՝ հավելելով, որ դա արվում է միայն անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցրել էր թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։

Ըստ տեղեկության` ՌԴ-ում այդ քայլին են գնացել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու մտադրությամբ, քանի որ մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:

Մի շարք ռուս և թուրք վերլուծաբանների կարծիքով դա Մոսկվայի պատասխանն էր Թուրքիային, Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու համար:

Տեսանյութեր

Լրահոս