Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ. ԿԲ
                                    ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%: Այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.75% է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5.75% է:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    