Ներկայացվել է տեղեկանք, որտեղ նշված է Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին: