«Ալիևին ու իր հորը հաղթած մարդկանց նկատմամբ Ալիևը պետք է ունենա խորը, շատ խորը մտավախություններ ու վախեր». Հայկ Մամիջանյան

«Հայաստանն իր օրակարգում պետք է պահի հայկական տարածքների՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցը: Համաշխարհային հանրության համար պիտի ընկալելի և պարզ լինի, որ դրանք հայկական հողեր են, մեր հայրենիքն են, որոնք օկուպացված են թշնամու կողմից: ԼՂՀ կարգավիճակի խնդիրը պետք է մշտապես պահվի միջազգային հանրության և գոնե հայկական կողմի օրակարգի առաջնային կետերում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով Ալիևի հայտարաություններին, թե Հայաստանում այն մարդիկ, որոնք մտածում են վրեժի մասին, պետք է հիշեն Ադրբեջանի «երկաթե բռունցքը», Հայկ Մամիջանյանը շեշտեց, որ տրամաբանական է, որ Ալիևը չի ցանկանում, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, քանի որ նրա գործընկերները Հայաստանում են:

«Ալիևի ռազմատենչ հայտարարություններին Հայաստանում պատասխանում են երկու նախագահները և մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, մնացածը տանը չեն: Բնականաբար, Ալիևին ու իր հորը հաղթած մարդկանց նկատմամբ Ալիևը պետք է ունենա խորը, շատ խորը մտավախություններ ու վախեր, որոնք հաճախ լատենտ են դրսևորվում, հաճախ էլ չի կարողանում լատենտը թաքցնել»,- նշեց Հայկ Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է Ալիևի մյուս հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հասկացել է, որ Հայաստանը կգնա Ադրբեջանի օրակարգով, այն է՝ «Մեղրիի միջանցք»  ստեղծելու օրակարգով, Հայկ Մամիջանյանը նկատեց.

«Հիմա որ ասեմ՝ կապիտուլյանտ՝ նեղանալու են, ջհանդամ նեղանան, դա չէ խնդիրը, բայց ես չէ, որ պետք է հերքեմ, որ դա է օրակարգը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս