Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 891, մահվան՝ 24 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 891 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 266 208-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5419 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1220 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6639-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 534 է, ընդհանուր առողջացածներինը՝ 245 376, փաստացի բուժվողներինը՝ 14193: Մեկ օրում արվել է 6904 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 761 967 թեստավորում: