ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը, հայտնում ենք, որ ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն»: